Այս տարի iPhone-ները 20-30%-ով արագ կդառնան

Այս տարի iPhone-ները 20-30%-ով արագ կդառնան

Այս տարի մենք ականատես կլինենք խնձորային բրենդի նոր ու կատարելագործված տարբերակներին: Խոսքը հզորացված մարկոցների ու պրոցեսորների մասին է:

Լրագրող Ջեյսոն Քրոսը վերլուծել է TSMC ընկերության տվյալները  А12 պրոցեսորների մասին և ահա թե ինչ պատկեր է ստացել: А11-ն ու  А12-ը նման են՝ երկուսն էլ ունեն 2 արտադրական և 4 խնայող միջուկներ, որոնք աշխատում են միաժամանակ: Բայց լրագրողը կանխատեսում է, որ նոր մոդելների մեջ որոշ ներդրված տեխնոլոգիաների շնորհիվ արտադրողականությունը կբարձրանա 20 տոկոսով և նույնքան էլ ավելի արագ կաշխատի: Հնարավոր է, որ գրաֆիկական պրոցեսորն էլ 40%-ով արագ կաշխատի: Նոր պրոցեսորի շնորհիվ սմարթֆոնը կստանա նաև հավելյալ գործառույթներ: