Արհեստական բանականությունը կզբաղվի կեղծ լուրերի որսով

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները մեքենայանական ուսուցման գործիք են մշակել, որը համացանցում ստուգում է նորությունների ճիշտ կամ սխալ լինելը:

Գիտնականները նկարագրել են, թե ինչպես է նորույթը  օգտագործում ստահոդ լուրերի և այլ կայքերում տարածած տեղեկատվության  նմանությունը: Նրանց մեթոդը կարող է միավորել մի քանի լեզուներով աղբյուրները` նույն միջադեպի մասին տարբեր աղբյուրներից ամբողջական պատկերը ստանալու համար, հաղորդում է HighTech-ը:

«Կարծում եմ, որ հետազոտության ամենակարևոր մասն այն է, որ մենք մշակել ենք կեղծ լուրերի ստուգման համակարգ, որը հատուկ  ուշադրություն է դարձնում  մուլտիմեդիայի վրա: Սա բավական  տարածված ձևաչափ  է, բայց լիարժեք ուսումնասիրված չէ»: