Instagram-ը կրկին խափանվել է

Instagram-ը կրկին խափանվել է

Instragram-ի աշխատանքը կրկին կաթվածահար է եղել ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, եվրոպական մի քանի երկրի և Հայաստանի տարածքում:

Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ օգտատերերի զգալի մասը դժգոհել է, որ չի կարողանում մուտք գործել հաշիվ, մյուսների մոտ չի թարմացվել լրահոսը, չեն կարողացել ուղարկել նամակներ, դիտել Story-ները և այլն: Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում սա նման երրորդ դեպքն է: