Պավել Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը երբեք տվյալներ չի տրամադրի ռուսական հատուկ ծառայություններին

Պավել Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը երբեք տվյալներ չի տրամադրի ռուսական հատուկ ծառայություններին

Իր  Telegram ալիքում Պավել Դուրովը մեկնաբանել է նոր օրենքը, ըստ որի բոլոր խոշոր ընկերությունները պարտավոր են հատուկ ծառայություններին տվյալներ տրամադրել:

Ըստ Դուրովի, նոր քաղաքականությունը մշակվել է եվրոպական օրենքին համապատասխան: Նա մասնավորապես նշել է:

Անվտանգության օրենքի շրջանակում մենք իրավունք ենք վերապահել չտրամադրել օգտատերերի IP-հասցեները և հեռախոսահամարները: Կարևոր չէ, թե երբևէ մենք կօգտվենք այս իրավունքից, թե՝ ոչ այս օրենքը պետք է կանխարգելիչ ուժ ունենա ահաբեկչական գործունեության համար:

Դուրովը նաև նշել է, որ դժվար թե Ռուսաստանի տարածքում մեսինջերի արգելանքը հանեն, քանի որ Telegram-ը չի պատրաստվում նամակագրություններ հրապարակել և երկրորդ՝ նոր օրենքը չի ենթադրում սերտ համագործակցություն ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ:

Թեգեր: Pavel Durov, Telegram