Ի՞նչ սպասել Samsung Galaxy S10-ից

Հնարավոր է՝ Samsung-ի նոր ֆլագմանը ստանա եռակի տեսախցիկ, մատնահետքի սկաներ և չի ունենա էկրանի շրջանակ:

Galaxy S10-ը, միանշանակ,  2019-ի ամենասպասված նորույթն է: Չնայած ֆլագմանի թողարկմանը դեռ կես տարուց ավել կա, բայց համացանցում արդեն հայտնվել են սմարթֆոնի բնութագրիչները, լուսանկարներ և տեխնիկական մասի որոշ մանրամասներ:

Եվ այսպես՝ ի՞նչ է հայտնի մեզ.

Դիզայնը և էկրանը

Ըստ տարածված լուսանկարներիր Galaxy S10-ը կլինի առանց շրջանակի: Արտաքինից էկրանի շրջանակի բացակայությունը սմարթֆոնը նման է դարձնում ավելի վաղ թողարկված , Oppo Find X և Vivo Nex մոդելներին: Բայց, քանի որ մեզ հայտնի է, որ հարավկորեական հսկան քիչ է պատահում, որ դիզայնում գլոբալ փոփոխություններ կատարի, ամենայն հավանականությամբ, տարածված լուսանկարները այդքան էլ ճշմարտացի չեն:

Կենսաչափական սենսոր

Դեռ Galaxy Note 9-ի թողարկումից առաջ լուրեր էին շրջանառվում, որ սմարթֆոնը կստանա մատնահետքի սքաներ՝ տեղադրված էկրանի մեջ:  Բայց Samsung-ը իր  Note 9-ում օգտագործեց փորձված անվտանգության տեխնոլոգիաները: Հնարավոր է՝ ներկառուցված սկաները կհայտնվի   Galaxy S10-ում:

Տեսախցիկ

Այս տարվա սկզբին  Huawei-ը ներկայացրեց իր նոր  P20 Pro մոդելը, որ շուկայում եռակի տեսախցիկով առաջին սմարթֆոնն էր: Քանի որ իր տարբերություն Google-ի,  Samsung-ը ստանում է լավագույն օպտիկան ու լուսանկարելու տեխնիկան, ամենայն հավանականությամբ, ընկերությունը սմարթֆոնում կտեղադրի 3 մոդուլանի տեսախցիկ: