Android-ը վնասաբեր է. կան ապացույցներ

Android-ը վնասաբեր է. կան ապացույցներ

WhatsApp-ի չգաղտնագրված կրկնօրինակները և  Fortnite-ում հայտնված խոտանները կրկին սպառնալիքի տակ են դրել   Android օգտատերերի տվյալները: 

Չնայած Google-ն ամեն տարի կրկնում է, որ իր օպերացիոն համակարգը տարին տարվա վրա դառնում է ավելի ապահով ու պաշտպանված, սակայն փաստերը ցույց են տալիս, որ ընկերության խոսքերը իրականությունից, մեղմ ասած, հեռու են:

Պարզվել է, որ  Play Market-ի պաշպանվածության տեխնոլոգիաները ամենաթույլն են Android-ի համար: Գրեթե բոլոր կողմնակի հակավիրուսային ծրագրերն ավելիր շատ վիրուսներ են հայտնաբերում, քան ընկերության ֆիրմային մշակման տեխնոլոգիաները:

Օրինակ գործերը բավական բարդ են  WhatsApp-ի հետ: Facebook-ի հետ համագործակցության շրջանակում Google-ը օգտատերերին թույլ է տվել   WhatsApp-ի նամակագրության կրկնօրինակները պահել   Google Drive  ամպային տարածքում: Բայց, ընկնելով ամպային տարածք, այդ նամակագրորթյուններն այլևս չեն գաղտնագրվում:

Նույնը նաև  Fortnite-ի   Android տարբերակում է:  Հեղինակները հրաժարվել են այն տեղադրել Play Market-ում և ստեղծել են սեփական պորտալը, որտեղից կարելի է ներբեռնել խաղը: Մի քանի օր անց Google-ի աշխատակիցները պարզել են, որ խաղի հետ ներբեռնվում են նաև վնասակար ծրագրեր: