Facebook-ի նկատմամբ հետաքննություն է իրականացվում՝ WhatsApp-ի և Instagram-ի միլիոնավոր օգտատերերի տվյալներն օգտագործելու հարցով

Facebook-ի նկատմամբ հետաքննություն է իրականացվում՝ WhatsApp-ի և Instagram-ի միլիոնավոր օգտատերերի տվյալներն օգտագործելու հարցով

Գերմանիայի հակամենաշնորհային դիտորդական կազմակերպությունն առաջին քայլերն է ձեռնարկում Facebook ընկերության դեմ հետաքննություն իրականացնելու գործում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հետաքննություն իրականացնելու պատճառը օգտատերերի տվյալներն առանց նրանց համաձայնության կամ գիտության օգտագործել է: Դաշնային մարմինը մասնավորապես ուսումնասիրում է այն հարցը, թե ինչպես է Facebook-ը տվյալներ ստանում իրեն պատկանող մյուս հավելվածներից, այդ թվում՝ WhatsApp-ից և Instagram-ից:

Հետաքննության ընթացքին ուշադիր կերպով հետևում են ողջ Եվրոպայում՝ հաշվի առնելով մտահոգություններն առ այն, թե ինչպես է սոցցանցն օգտագործում միլիոնավոր մարդկանց տվյալները՝ նրանց ըստ գովազդների թիրախավորելու և ընտրություններին միջամտելու համար ողջ աշխարհում:

Ըստ գերմանական դաշնային մարմնի՝ հետաքննության շրջանակներում քննվող հարցերից է նաև այն մարդկանց տվյալների տիրապետումը, որոնք սոցցանցերի օգտատեր չեն հանդիսանում:

Թեգեր: Facebook, Instagram, WhatsApp