Google-ը Pixel-ի երրորդ սերունդը կներկայացնի սովորականից ավելի ուշ

Bloomberg-ի փոխանցմամբ Google-ի ամենամյա շնորհանդեսը, որի շամանակ կներկայացվի նաև Pixel-ի երրորդ սերունդը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: 

Pixel-ը ֆիրմային ֆլագման սմարթֆոնների շարք է, որը ստեղծվում  է միշտ բարձրորակ  նյութերից և ստանում է  Android համակարգի ամենաթարմ և հզոր տարբերակը:

Pixel և Pixel XL  առաջին մոդելները Google-ը ներկայացրել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին: Սմարթֆոնները ցույց տվեցին, որ մեկ տեսախցիկ ունենալով՝ կարելի է ստանալ լավագույն կադրերը: Դրա համար պետք է լավ օպտիկային ավելացնել ծրագրային լավ ապահովում:

Մեկ տարի անց՝ 2017-ի հոկտեմբերի 4-ին Google-ը թողարկեց իր   Pixel 2 և Pixel 2 XL սմարթֆոնները, որոնք ցուցադրեցին աշխատանքի չտեսնված արագություն և թույլ լուսավորության դեպքում բավական հաջողված կադրեր:

Pixel 3 և Pixel 3 XL  ըստ ենթադրության պետք է հենց հոկտեմբերի 4-ին թողարկվեին, բայց ընկերությունը որոշել է հետաձգել մի քանի օր շնորհանդեսը՝ այն տեղափոխելով հոկտեմբերի 9-ին:

Google Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնները կստանան OLED  5,4 և  6,7  դյույմանող էկրաններ,  Snapdragon 845 պրոցեսոր և   4 գբ օպերատիվ հիշողություն: