Facebook-ը բոլորի համար կգործարկի Facebook Watch ծառայությունը

Facebook-ը բոլորի համար կգործարկի Facebook Watch ծառայությունը

Facebook-ը հայտարարել է, որ պատրաստվում է բոլորի համար գործարկել  Facebook Watch ծառայությունը:

Կապույտ տիրույթը նախատեսում է իր նորույթը մրցակից դարձնել  YouTube-ին: Պաշտոնապես Facebook Watch-ը հասանելի կլինի բոլորին այսօրվանից: Շատ օգտատերերին այն հասանելի է դարձել անգամ դեռ երեկ: Վիդեոհոսթինգային մասը գաջեթներով կարելի է տեսնբել էկրանի ստորին հատվածում՝ հեռուստացույցի տեսքով:

Facebook-ն այս քայլին գնացել է նախ իր հեղինակությունը բարձրացնելու համար և երկրորդ՝ ըստ տվյալների երիտասարդների մեծ մասը նախընտրում է դիտել տեսանյութեր, իսկ սոցցանցը խնդիր ունի երիտասարդ օգտատերերին պահպանելու հարցում: