Huawei-ը վաճառքի ցուցանիշով առաջ է անցել Apple-ից

Gartner-ի նոր տեղեկատվության համաձայն, Apple-ը շուկայում վաճառված սմարթֆոնների քանակով զիջել է Huawei-ին:

Ըստ հետազոտության, չինական ընկերությունը 2018-ի երկրորդ կեսի ընթացքում վաճառել է մոտ 50 մլն սարք՝ համաշխարհային շուկայի մոտ  13,3%-ը: Մինչդեռ Apple-ը վաճառել է մոտ  41,3մլն  iPhone, որը կազմում է շուկայի  11,9%-ը:

Անցյալ տարի այս ժամանակահատվածում Huawei-ը զբաղեցնում էր շուկայի 9,8%-ը: Շուկայում առաջատար է Samsung-ը՝ 72,3 միլիոն սմարթֆոն: Հաջորդ հորիզոնականները բաժին են հասել  Xiaomi և Oppo ընկերություններին: