Instagram-ը դյուրացրել է սոցցանցում հաստատված հաշիվ ունենալու գործընթացը

The Verge-ի փոխանցմամբ Instagram-ը հեշտացրել է հաստատված հաշիվ ունենալու գործընթացը:

Այսուհետ շատ հետևորդներ ունեցող հաշիվների օգտատերերը հաստատված նշան ունենալու համար պետք է ուղիղ հարցում կատարեն՝ հատուկ ձևաչափով: Մինչ այս հաստատված նշան ստանում էին բացառապես սոցցանցի առաջարկով:

Հաստատված նշանն ունենալու համար բավական է մուտք գործել կյարգավորումների բաժին և հարցում ուղարկել սոցցանցի ադմինիստրատորներին: Դրանից հետո 24 ժամվա ընթացքում սոցցանցը կպատասխանի հարցմանը:

Փոփոխվել են նաև անվտանգության համակարգերը: Այսւոհետև երկակի պաշտպանություն կարելի է ստեղծել նաև կողմնակի հավելվածների միջոցով, ինչպիսիք են օրինակ՝  Google Authenticator-ը և  DUO Mobile-ը: