Axon 9 Pro. ZTE-ն նոր սմարթֆոն է թողարկել

Բեռլինում ընթացող  IFA 2018–ի շրջանակում ZTE ընկերությունը ներկայացրել է իր նոր սմարթֆոնները` Axon 9 Pro–ն։

Նորույթը ստացել է  6,2 դույմանոց AMOLED  էկրան` վերևի հատվածում կտրվածքով։  Գաջեթն ունի Snapdragon 845 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ ևւ 128 գբ հիշողություն։ Բացի այդ կա նաև անլար լիցքավորման հնարավորություն։  Թրենդներին համապատասխան գաջեթն ունի հիմնական երկակի տեսախցիկ` 12+20 մգ հզորությամբ ։ Դիմային տեսախցիկը նույնպեզ հզոր է` 20 մգ։  Սմարթֆոնն աշխատում է  Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։ Գաջեթն արժի մոտ 800 դոլար։