iPhone 7 plus–ը որպես` 5S. ինչպե՞ս նորագույն սմարթֆոնը դարձավ դասական

iPhone 7 plus–ը որպես` 5S. ինչպե՞ս նորագույն սմարթֆոնը դարձավ դասական

ittrend.am–ը կներկայացնի, թե ինչու է երկու տարվա հնությամբ մոդելը դեռ ակտուալ և թե ինչքան ժամանակ  այն պահանջված կմնա։

Յուրաքանչյուր iPhone–ը պատմություն է կերտում, սա բնական է, բայց ներկա ժամանակներում ձեռք բերել դասական սմարթֆոնի կարգավիճակ, սա արդեն ուրիշ հարց է։ Խնձորային բրենդի մոդելներից այս պիտակը ստացել է 5S մոդելը և նրա ժամանակակից վերաթողարկումը`  iPhone SE–ն։ Թողարկումից 5 տարի անց էլ 5s–ը դեռ աշխատում է նոր օերացիոն համակարգով և մեծ հաշվով աշխատում է լավ։

iPhone 7 Plus — առաջին ճիշտ «+»–ը

Plus տարբերակների հարցում  Apple–ի մոտ խնդիրներ կան։

Ընկերության +–ային հաղթարշավը կարելի է ասել սկսեց iPhone 6 Plus–ից, որը բավական արդարացրեց իր ստեղծումը։ Օգտատերերը սիրով ընդունեցին չափերով խոշոր սմարթֆոնները։

Բնականաբար, նորույթը խոտաններ ու բացթողումներ ուներ։ Չնայած շատերը ուռճացնում էին խոտանները, բայց bandgate–ի հետ կապված խնդիրը իրատեսական էր և գոյություն ուներ, հերքել չէր կարելի։ Հետագայում Apple–ն օգտագործեց ավելի ամուր նյութեր։

Եվ հետո 6 Plus տարբերակը արտադրողականության հետ խնդիրներ ուներ` օպերատիվ հիշողությունն ընդամենը  1 գբ էր, ինչը, բնականաբար, ազդել է iOS 10–ով աշխատելու ընթացքի վրա։

Անցյալի սխալների վրա սովորելով և դրանք շտկելով` Apple–ը ներկայացրեց  iPhone 6s Plus տարբերակը, որն ի զարմանս շատերի թողարկվեց առանց խոտանների։ Ուներ 3d touch համակարգ, արագ էր աշխատում, չէր դանդաղում և այլն։ Այն, ինչ պակասում էր։ Սակայն 2–րդ տարին նույն դիզայնով շուկայում լինելու փաստը չգոհացրեց ո՛չ օգտատերերին, ո՛չ ընկերությանը։ Արդյունքում ամեն ինչ շտկվեց 7 Plus–ի դեպքում։  Սարթֆոնը ստացվեց այնպես, ինչպես ի սկզբանե նախատեսել էին ստեղծել «+» տարբերակները` գեղեցիկ դիզայնով, ապահով և եզակի գործառույթներով։

7 Plus–ը ծերանում է արժանապատվորեն

Ավելի ճիշտ, մոտենալով 2–ամյակի սահմանագծին, սմարթֆոնը դեռ չի ծերացել։

Իհարկե, նորածին iPhone X–ի կողքին այն երևում է հին, բայց դա միայն արտաքինից` տեսախցիկը նկարում է գերազանց, արտադրողականությունը բավականացնում է խաղերի համար և այլն։

Մասնագետների կարծիքով  iPhone 7 Plus–ն անգամ 5 տարի հետո կպահպանի իր ակտուալությունը, համենայն դեպս, օգտատիրոջ ձեռքերում այն կնայվի նույնքան գեղեցիկ, ինչպես հիմա։

 

Թեգեր: Apple, iPhone, iPhone 7