Lenovo–ն առանց ստեղնաշարի նոութբուք է թողարկել

Lenovo–ն առանց ստեղնաշարի նոութբուք է թողարկել

Lenovo  ըներությունը Բեռլինում ընթացող  IFA 2018–ի ընթացքում ներկայացրել է բավական հետաքրքիր նոութբուք։ Նորույթը ստացել է  Yoga Book C930 անվանումը։

Ստեղնաշարի փոխարեն այստեղ տեղադրված է 10.8 դյույմանոց երկրորդ  Full HD էկրանը։ Այստեղ ներդրված է E-Ink տեխնոլոգիան` վիրտուալ թանաքը, որի շնորհիվ կարելի է էկրանի միջոցով նկարել, տեքստ հավաքել։

Բացի այդ նոութբուքի էկրանը կարող է պտվվել 360 աստիճանով։ Գաջեթի քաշը 775 գրամ է, վաճառքում կհայտնվի հոկտեմբերից, արժեքը կլինի 1000 եվրո։

 

Թեգեր: Lenovo, Notebook, yoga