Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 1)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Sago Mini Road Trip

Գինը՝ 3.99$ – անվճար

Ճամփորդել սիրող երեխաների համար նախատեսված խաղ է։ Պետք է կատվին ընկերակցել ու անցնել քաղաքից քաղաք` չմոռանալով ճամփին լուծել կարևոր առաջադրանքները։

Zero+

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղում գլխավոր առաջադրանքն է դրական և բացասական թվերն այնպես դասավորել, որպեսզի արդյունքում ստացի զրո։ Տրամաբանությունը մարզելու եզակի հնարավորություն է։

Sketch Me! Sketch&Cartoon 

Գինը՝ 1.99$ – անվճար

Ֆոտոխմբագրան եզակի հարթակ է, որտեղ ներկայացված են 19 տարբեր էֆեկտներ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար։ Այստեղ կարող եք ավելացնել լուսանկար ինչպես սմարթֆոնի տեսադարանից, այնպես էլ` նկարել հավելվածում։

Թեգեր: App Store, Apple, iOS, ios free app