Կանադացի մասնագետները ճկուն սենսորային էկրանի նախատիպ են ներկայացրել

Կանադացի մասնագետները ճկուն սենսորային էկրանի նախատիպ են ներկայացրել

Կանադացի մասնագետների խումբը ներկայացրել է MagicScroll անվանումով սենսորային սարքի նախատիպը: Այն 7.5 դյույմ անկյունագիծ ունի և կարող է խողովակի տեսք ընդունել:

ТechСrunch-ի հաղորդմամբ՝ ճկուն էկրանը 2К թողունակություն ունի: Այժմ մասնագետները քննարկում են այս էկրանը սմարթֆոններում օգտագործելու գաղափարը:
Ենթադրվում է, որ ճկուն էկրանները կարող են կոմպակտ դարձնել սարքերը՝ ծալվելով ու հասնելով գրչի չափի, սակայն դեռևս անհայտ է՝ որքանով է գաղափարն իրագործելի

Նշվում է, որ էկրանի ևս մի առանձնահատկություն է ներկառուցված տեսախցիկը, որի օգնությամբ կարելի է ժեստերով կառավարել սարքը: Հատկանշական է, որ ճկուն էկրաններ ստեղծելու համար մասնագետներին ոգեշնչել է հին մագաղաթների ձևը: