Ներկայացվել են ձեռքից լիցքավորում ստացող ժամացույցներ

MATRIX PowerWatch  նոր խելացի ժամացույցները հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ լիցքավորվում են  հեհց  օգտատիրոջ ձեռքից։ Մարտկոցի սնուցման աղբյուր է հանդիսանում օգտատիրոջ մարմնի ջերմությունը։

Ընդ որում, ինչքան ինտեսնսիվ է շարժվում խելացի ժամացույցի տերն, այնքան ավելի արագ է լիցքավորվում գաջեթը։ Իսկ լիցքավորման մասին տեղեկատվությունը էկրանի վրա հայտնվում է գծերի տեսքով։  Բացի ժամացույցի սովորական գործառույթներից, գաջեթը ցույց է տալիս նաև անցած ճանապարհը, չափում է քայլերը և ծախսած կալորիաները։

Չնայած, որ լիցքավորման խնդիրն այստեղ լուծված է, միևնույնն է գաջեթը տեխնիկական բնութագրով բավական զիջում է շուկայում գոյություն ունեցող մյուս արտադրանքներին, ինչի պատճառով էլ սահմանած արժեքն, ըստ մասնագետների, բավական բարձր է։