Huawei Mate 20 Lite-ը կստանա 4 տեսախցիկ

Huawei Mate 20 Lite-ը կստանա 4 տեսախցիկ

Huawei  ընկերությունը Բեռլինում կայացած IFA 2018–ի ընթացքում նոր  սմարթֆոն  նեևկայացրել։

Սմարթֆոնը ստացել է Mate 20 Lite անվանումը։  Նորույթը բարակ շրջանակով մեծ դիսփլեյ է ստացել  և բավական խոստումնալից բնութագրով 4 տեսախցիկ։

Սմարթֆոնն ունի 6,3 դյույմանոց LTPS էկրան։ Պրոցեսորը սեփական արտադրության Kirin 710–երն են, ունի 4 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողություն։ Ֆիրմային  Super Fast Charge տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է  գաջեթն  արագ լիցքավորել։ Ունի 2 SIM քարտի հնարավորություն և 256 գբ հզորությամբ MicroSD քարտի հնարավորություն։

Huawei Mate 20 Lite–ն աշխատում է  Android 8.1 Oreo  օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնը վաճաքում կհայտնվի հոկտեմբերին և կարժենա մոտ 500 դոլար։