Microsoft–ը կշտկի Skype–ի թերությունները. ընկերությունը պատրաստվում է հետ բերել հին Skype–ը

Microsoft–ը կշտկի Skype–ի թերությունները. ընկերությունը պատրաստվում է հետ բերել հին Skype–ը

Windows–ի հեղինակները վերջապես որոշել են լսել օգտատերերին։

Մոտ մեկ տարի առաջ  Microsoft–ը ներկայացրել էր  Skype–ի նոր տարբերակը, որն ամբողջությամբ փոփոխված էր և ուներ  Highlights–ի նոր գործառույթներ։ Սա Instagram–ի և Snapchat–ի պատությունների անալոգային տարբերակն է։

Շուկայում մնալու համար ընկերությունը յուրացրեց մրցակիցների գրեթե բոլոր նորարարությունները, բայց արյդունքում ստացվեց այնպես, որ օգտատերերը դժգոհ մնացին։ Բայց կարևորն ընկերության աշխատակիցները հասկացան իրենց սխալը և պատրաստվում են շտկել այն։ Skype–ը շուտով գհանդես կգա նորովի` այնպես ինչպես սովոր էին տեսնել օգտատերերը։  Highlights–ներն այստեղից կանհետանան սեպտեմբերի 30–ին։

Բացի նրանից, որ այլևս չի լինի Highlights–ը, օգտատերեերը կունենան ծրագրում  պարզեցված նավիգացիոն համակարգ։

Թեգեր: Highlights, Microsoft, Skype