Sony–ն ներկայացրել է Aibo շուն ռոբոտին

Sony–ն ներկայացրել է Aibo շուն ռոբոտին

Ittrend.am–ը շարունակում է ներկայացնել  IFA 2018–ի նորույթները։ Այս տարի Բեռլինում շատ էին նաև տարատեսակ ոռոբոտները։ Օրինակ`  Sony ընկերությունը ներայացրեց ոչ միայն իր նոր սմարթֆոնն, այլ նաև` Aibo ռոբոտ շանը։

 Sony Aibo շուն ռոբվոտը ցույց է տալիս էմոցիաներևը  OLED պանելային աչքերով, իսկ շարժումների սահունությունը ապահովում է իրականության զգացումը։

Կադրի և ձայնի վերլուծության համար այստեղ օգտագործվում են բազմաթիվ սենսորներ, իսկ մեքենայական ուսուցման շնորհիվ կարելի է տեսնել շան եզակի բնավորությունը։ Aibo–ն կարող է ճանաչել իր տերերին, խաղալ նրանց հետ և որոշ հրահանգներ կատարել։

Շրջակա միջավայրը ռոբոտը տեսնում է երկու տեսախցիկի միջոցով` մեկը տեղադրված է քթի հատվածում իսկ մյուսը` պոչի հատվածում։ Համակարգն ունի  Wi-Fi և LTE –ի միջոցով համացանցին միանալու հնարավորությյուն։  Միաանգամյա լիցքավորմամբ կարելի է օգտագործել ռոբոտը մոտ 2 ժամ։ Aibo–ն վաճառվում է Ճապոնիայում և ԱՄՆ–ում։ Արժեքը մոտ 2900 դոլար է։

Թեգեր: Aibo, IFA 2018, Robot, Robot Aibo