ZTE-ն ժամացույցի նման սմարթֆոն է ներկայացրել

ZTE-ն ժամացույցի նման սմարթֆոն է ներկայացրել

Բեռլինում ընթացող IFA 2018 ցուցահանդեսի ընթացքում   ZTE  ընկերությունը նոր սմարթֆոն է ներկայացրել, որը թվում է` ֆանտաստիկ կինոյից է։  Սմարթֆոնը նման է ժամացույցի, ունի ճկուն OLED էկրան։ Վաճառքում կհայտնվի 2018–ի վերջում։

ZTE Nubia Alpha-ն ունի նաև դիմային տեսախցիկ, բայց սմարթֆոնն ունի մեկ բացասական բան` էկրանը եկար ու բարակ է, ինչի պատճառով հոլովակներ դիտելն ու սոցցանցային էջերը թերթել այստեղ այնքան էլ հարմարավետ չէ։ Իսկ  ZTE–ում կարծում են, որ հենց այս տեսքը պիտի ունենա ապագայի սմարթֆոնը։

Nubia Alpha–ն բավական հզոր մարտկոց է ստացել, որը մեկ անգամ լիցքավորելիս` կարելի է անդադար մի քանի ժամ օգտագործել։ Ներկայումս մարտկոցը տեղադրված է հավելյալ «պահարանում», մասնագետները վստահեցրել են, որ աշխատում են ճկուն մարտկոց ստեղծելու ուղղությամբ։ Մնացած տեխնիկական բութագրերից դեռ ոչինչ հայտնի չէ։

Թեգեր: OLED, Smartphone, Watch, ZTE