Հայտնի են LG V40 ThinQ-ի տեխնիկական բնութագրիչները

Հայտնի են LG V40 ThinQ-ի տեխնիկական բնութագրիչները

Վերջերս ցանցային ինսայդերները հրապարակել են  LG V40 ThinQ-ի տեխնիկական բնութագրիչները:

Ըստ տվյալների, նորույթը կստանա   Quad HD+  թույլտվությամբ 6,4 դյույմանոց էկրան, որը ստեղծվելու է   P-OLED տեխնոլոգիայով: Հետ չմնալով թրենդներից՝ սմարթֆոնն էկրանի վերին հատվածում կունենա հայտնի կտվրածքը, որտեղ տեղադրված են լինելու 8+5 հզորությամբ երկու օպտիկական մոդուլ: Գաջեթն ունենալու է դեմքի սկանավորման տեխնոլոգիա:

Հիմնական տեսախցիկը կունենա 3 մոդուլ՝   12 մպ (f/1,5), 16 մպ (f/1,9) և 12 մպ (f/2,4) հզորությամբ: LG V40 ThinQ-ն կաշխատի Snapdragon 845 պրոցեսորով, կունենա  6 գբ  օպերատիվ և  64/128 գբ ներկառուցված հիշողություն:

LG V40 ThinQ-ն կներկայացվի աշնան ընթացքում, իսկ շուկայական արժեքը կլինի 900 դոլար: