Շնորհավոր ծնունդդ Google!!!

Շնորհավոր ծնունդդ Google!!!

Այսօր Google–ը տոնում է իր հիմնադրման 20 ամյակը։ Ընկերությունը հիմնադրել են Ստենդֆորդի  համալսրաանի երկու ուսանողներ` Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը։

«Բարի ընկերության» հիմնադիրները դեռ 1996 թվականից ուսումնասիրում էին համացանցում ինչ–որ բան փնտրելու ճանապարհներն ու գաղտնիքները։ Արդյունքում երիտասարդները ստեղծեցին մի որոնողական համակարգ, որն աճելով` այսօր ավելին  է քան փնտրելու գործիքը։

Լարի Փեյջ, Սերգեյ Բրին

 

1997 թվականի սեպտեմբերի 15–ին նրանք ամրագրեցինք Google.com դոմեյնը, իսկ մեկ տար անց` 1998 թվականի սեպտեմբերի 4–ին պաշտոնապես գրանցվեց Google ընկերությունը։ Ընկերության զարգացման և ձեռքբերումների մասին խոսելը թերևս ավելորդություն է։

Այսպիսի տեսք ուներ Google–ը 1998 թվականին

Այսօր Google.c0m օրական 6 միլիարդ հարցում է իրականացնում։  Բացի այդ ընկերությունն առաջարկում է մի շարք այլ ծառայություններ` Gmail, Drive, Photos, Maps, YouTube, Chrome, Assistant և, իհարկե, Android օպերացիոն համակարգը։

Բացի այդ Google–ն առաջարկում է սեփական արտադրության սմարթֆոնները, պլանշետները, նոութբուքերը, սմարթ բարձրախոսները և այլն։

2017–ից  Google–ը մտնում է  Alphabet ըկերության մեջ։

 

Թեգեր: Google, Google Inc.