Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Supermarket Management 2 HD

Գինը՝ 4.99$ – անվճար

Դարձեք սուպերմարկետի աշխատող, ձեր խնդիրն է հետևել սուպերմարկետի բնականոն աշխատանքին։ Խաղն իր մեջ ներառում է 49 մակարդակ և 8 մինի խաղ։

Smash the Code 

Գինը՝ 0.99$ – անվճար

Մտքի ճկունությունը բարելավելու համար ստեղծված հավելվածը թույլ կտա զարգացնել տրամաբանությունն ու կողմնորոշվելու ունակությունը։ Իր մեջ պարունակում է 10 տարբեր մակարդակներ։

Cribbage Premium

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղաքարտերի սիրահարների համար ևս կան առաջարկներ App Store–ում։ Այստեղ հնարավորություն կա ուժերը փորձել ինչպես անհատական խաղում, այնպես էլ` մրցակիցների դեմ։