Apple Watch-երը այսուհետ էկրանին ժամը ցույց կտան մշտապես

Apple–ը նոր պատենտ է ստացել ըստ որի սմարթ ժամացույցներով շուտով կհայնվի  Always on Display գործառույթը։ Սա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ժամացույցը միշտ էկրանին ցուցադրի ժամը։

Ընկերությունն, ամենայն հավանականությամբ,  լսել է  Apple Watch օգտատերերի դժգոհությունները  և որոշել է ընդառաջել նրանց` ժամանակը միշտ տեսնելու ցանկությանը։ Բայց, կա մեկ կարևոր խնդիր` Apple–ը գուցե չավելացնի այս գործառույթը, քանի որ լուրջ խնդրի առաջ կկանգնի։

Առաջին հերթին կվատթարանա ավտոնոմ աշխատանքը, հետո լիցքավորման խնդիր կառաջանա` Apple Watch–երը առանց լիցքավորման աշխատում են ընդամենը 3 օր։  Always-on ռեժիը բավական էներգիա խլող գործառույթ է։ Երկրորդ խնդիրը OLED էկիրաններն են։ Նրանք ունեն իրենց դրական կողմերը։ Օրինակ` բացառապես սև էկրանները և էներգախնայողությունը։ Բայց և կա բացասական կողմ` պիքսելների «այրումը»։ Նման գործառույթ ավելացնելիս` Apple–ը պետք է լուծի այս խնդիրները։