OnePlus-ն իր 5G սմարթֆոնները կներկայացնի հունվարին

OnePlus  ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս ներկայացնել 5G  սմարթֆոններ արդեն հունվարին:  Հրապարակած նկարներից պարզ է դառնում, որ խոսքը հունվարի 15-ի մասին է: Հենց այս օրն է կայանալու  ընկերության ամենամյա շնորհանդեսը:

Գաջեթում, ամենայն հավանականությամբ, կտեղադրվեն   Qualcomm Snapdragon X50 5G մոդեմ:

Նման մոդելներ պատրաստվում են թողարկել նաև մյուս հայտնի ընկերությունները՝  Lenovo-ն, Samsung-ը, Huawei-ը, OPPO-ն, ZTE-ն և այլն: