Samsung–ը 4 տեսախցիկով սմարթֆոնները կթողարկի մինչև տարվա վերջ

Samsung–ը 4 տեսախցիկով սմարթֆոնները կթողարկի մինչև տարվա վերջ

Ice Universe ինսայդերն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ Samsung–ը պատրաստվում է 4 տեսախցիկով սմարթֆոն թողարկել։

Բնականաբար, նման հնարավորություններով տեսախցիկն այսօր ոչ մեկին չի զարմացնի։ Սկզբում օգտատերերը մտածել են, որ խոսքը երկու դիմային և երկու հիմնական տեսախցիկի մասին է։ Բայց, ոչ։ Samsung–ը պատրաստվում է 4 մոդուլն էլ տեղադրել հիմնական տեսախցիկում։

Օգտատերերի ենթադրությամբ, սմարթֆոնը Galaxy S10–ն է լինելու, բայց` ոչ։ Ինսայդերը հայտնում է, որ դա ո՛չ Galaxy s10–ն է, ո՛չ էլ` Galaxy F–ը։  Հարցին` սմարթֆոնին սպասել 2019, թե 2020 թվականներին, նա պատասխանել է` 2018:  Այնպես որ, հարավկորական բրենդի երկրպագուները մինչև տարվա վերջ նորույթով հիանալու հնարավորություն կստանան։