Sharp-ը կսկսի 8K հեռուստացույցների արտադրություն և վաճառք

Sharp-ը կսկսի  8K հեռուստացույցների արտադրություն և վաճառք

Sharp ընկերությունը  բեռլինյան  IFA 2018  ցուցահանդեսին ներկայացրել է նոր սերնդի հեռուստացույցների շարք:

Նորույթներն ունեն  8K հնարավորություն: Հեռուստացույցների էկրանի պիքսելների քանակը գերազանցում է 33 մլն-ը: Դրանք ստացել են նաև պատկերը մշակելու եզակի և գերհզոր տեխնոլոգիա՝ կոնտենտը կարող են փոփոպել  Full HD և մինչև  4К:  Հեռուստացույցներն ունեն նաև պայծառությունը և գույները գեներազնելու հնարավորություն:

Դրանք թողարկվելու են երեք՝ 60, 70 և 80 դյույմանոց տարբերակներով: Եվրոպական շուկայում նորույթները կհայտնվեն մյուս տարվա առաջին կեսին:  Sharp-ը դեռ չի հայտնել հեռուստացույցների գինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն ցուցահանդեսին  8К ստանդարտով հեռուստացույց էր ներկայացրել նաև  Samsung-ը: