Հայտնի են #UcomRoaming առցանց մրցույթի հաղթողները

Հայտնի են #UcomRoaming առցանց մրցույթի հաղթողները

Ամփոփվեցին 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Instagram-ում կայացած #UcomRoaming առցանց մրցույթի արդյունքները: Ընտրվեցին ամենահետաքրքիր, ամենաստեղծագործ 3 լուսանկարները, որոնք հեղինակների կողմից տեղադրվել են Instagram-ի իրենց բաց էջերում, ստացել են նվազագույնը 50 հավանում, տարածվել են օգտատերերի Story-ներում՝ նշելով @ucom_official էջը, իսկ մրցութային նկարի նկարագրական մասում կիրառվել են #UcomArmenia  #UcomRoaming հեշթեգերը։

Գլխավոր մրցանակը՝ 64 ԳԲ ներքին հիշողությամբ iPhone 8-ն ստացավ Լևոն Համբարձումյանը Վանաձորից, ով քարերի հսկայածավալ համադրությամբ սարի վրա հավաքել է որոշակի բարձրությունից տեսանելի Ucom բառը՝ կադրում ցուցադրելով հայաստանյան բնության ներդաշնակ տեսարաններից մեկը։

Ուրախ լուր 🙂 #UcomRoaming մրցույթի բոլոր մասնակիցներն ունեն նվեր՝ 10 ԳԲ ինտերնետ✌️ . Ինչպես նկատում եք, շատ-շատ-շա՜տ հետաքրքիր նկարներ են մասնակցել մրցույթին և հաղթող նկարներ ընտրելը բարդ էր 🤔 . Անչափ շնորհակալ ենք ԲՈԼՈՐԻԴ մասնակցության և մեծ ջանքերի համար 🤗 . Հաղթողներն են՝ . . 🥇 @lev_on000 iPhone 8 64 ԳԲ . . 🥈 @juli_harutyunyan____ 150 ԳԲ ինտերնետ . 🥉 @loreta_manukyan 50 ԳԲ ինտերնետ . 10 ԳԲ ինտերնետը նախատեսված է Հայաստանի տարածքում օգտագործելու համար: Խնդրում ենք նամակով (direct) ուղարկել Ձեր Ucom հեռախոսահամարը ինտերնետ փաթեթը ստանալու համար: Եթե Ucom բաժանորդ չեք, խնդրում ենք գրել մեզ այդ մասին, սիրով կնվիրենք նաև Ucom հեռախոսահամար 💚 . Շարունակե՛ք հետևել մեր էջին… մենք նոր ակտիվություններ ենք պլանավորում 😉 . #UcomRoaming #UcomArmenia #TeamUcom #Creativity #WeDidItWithPassion #Armenia #Yerevan #Երևան #Հայաստան #ԿապՈւնիՈվԻնչԿապՈւնի

A post shared by Ucom (@ucom_official) on

Երկրորդ տեղի մրցանակակիր Ջուլիետա Հարությունյանն Արտաշատից ստացավ 150 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։ Իսկ երրորդ տեղում է Լորետա Մանուկյանը Երևանից, ով ստացավ 50 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։

«Ընդհանուր առմամբ մրցույթի ընթացքում #UcomRoaming հեշթեգը կիրառել են Instagram-ի 541 օգտատերեր: Թեև մրցույթի պայմաններով նախատեսված չէր, մենք որոշեցինք 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթ նվիրել բոլոր մասնակիցներին: Իսկ այն մասնակիցներն, ովքեր Ucom-ի բաժանորդ չեն, կստանան հեռախոսահամար՝ Հայաստանի ամենաարագ շարժական 4G+ ցանցում 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթը վայելելու համար», – նշեց Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ մասնակիցները պետք է աշխատավայրում, հանգստի ժամանակ կամ ցանկացած վայրում գրեին «Ucom» արտահայտությունը որևէ կերպ, օրինակ՝ ավազի վրա, մրգերով, մատիտներով և այլն, այնուհետև հրապարակեին լուսանկարն՝ Instagram-ի առցանց մրցույթի կանոնների համաձայն:

Թեգեր: roaming, Ucom, Ucom Armenia