Հայտնի են #UcomRoaming առցանց մրցույթի հաղթողները

Ամփոփվեցին 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Instagram-ում կայացած #UcomRoaming առցանց մրցույթի արդյունքները: Ընտրվեցին ամենահետաքրքիր, ամենաստեղծագործ 3 լուսանկարները, որոնք հեղինակների կողմից տեղադրվել են Instagram-ի իրենց բաց էջերում, ստացել են նվազագույնը 50 հավանում, տարածվել են օգտատերերի Story-ներում՝ նշելով @ucom_official էջը, իսկ մրցութային նկարի նկարագրական մասում կիրառվել են #UcomArmenia  #UcomRoaming հեշթեգերը։

Գլխավոր մրցանակը՝ 64 ԳԲ ներքին հիշողությամբ iPhone 8-ն ստացավ Լևոն Համբարձումյանը Վանաձորից, ով քարերի հսկայածավալ համադրությամբ սարի վրա հավաքել է որոշակի բարձրությունից տեսանելի Ucom բառը՝ կադրում ցուցադրելով հայաստանյան բնության ներդաշնակ տեսարաններից մեկը։

https://www.instagram.com/p/BnGbYVbnnr1

Երկրորդ տեղի մրցանակակիր Ջուլիետա Հարությունյանն Արտաշատից ստացավ 150 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։ Իսկ երրորդ տեղում է Լորետա Մանուկյանը Երևանից, ով ստացավ 50 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։

«Ընդհանուր առմամբ մրցույթի ընթացքում #UcomRoaming հեշթեգը կիրառել են Instagram-ի 541 օգտատերեր: Թեև մրցույթի պայմաններով նախատեսված չէր, մենք որոշեցինք 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթ նվիրել բոլոր մասնակիցներին: Իսկ այն մասնակիցներն, ովքեր Ucom-ի բաժանորդ չեն, կստանան հեռախոսահամար՝ Հայաստանի ամենաարագ շարժական 4G+ ցանցում 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթը վայելելու համար», – նշեց Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ մասնակիցները պետք է աշխատավայրում, հանգստի ժամանակ կամ ցանկացած վայրում գրեին «Ucom» արտահայտությունը որևէ կերպ, օրինակ՝ ավազի վրա, մրգերով, մատիտներով և այլն, այնուհետև հրապարակեին լուսանկարն՝ Instagram-ի առցանց մրցույթի կանոնների համաձայն: