Apple-ն անվճար կվերանորոգի խոտանով iPhone 8-երը

Apple-ն անվճար կվերանորոգի խոտանով iPhone 8-երը

Apple-ը վերջապես խոստովանել է, թե ինչ թերություններ ունեն իր գաջեթները, մասնավորապես iPhone 8-երը:

Ընկերությունը խոստովանում է, որ շուկայում հայտնվել է 8-րդ սերնդի սմարթֆոնների մի խմբաքանակ, որոնք գործարանային խոտաններ ունեն՝  կապված մայր պլատայի հետ:

Նման խոտանով շուկա են դուրս եկել  2017-ից 2018 թվականի մարտ ամսին արտադրված սմարթֆոնները, որոնք   հայտնվել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի շուկաներում:

Խոտանով սմարթֆոններն Apple-ը խոստացել է վերանորոգել  անվճար:

Թեգեր: Apple, iPhone 8