Apple–ը կհրաժարվի Touch ID տեխնոլոգիայից

Apple –ը մտադիր է հրաժարվել Touch ID տեխնոլոգիայից։ Դրա փոխարեն ընկերությունը զարգացնելու է  Face ID տեխնոլոգիան, որն ավելի վաղ ներկայացվել էր iPhone X–ում։ Այս մասին հայտնում է վերլուծաբան Մինգ Չի Կուոն։

Պատճառներից մեկը այն է, որ ընկերությունը անցնելու է OLED էկրաններին, որոնք իդենտիֆիկացիոն տվիչներ ունեն էկրանի բոլոր մասերում։ Այսինքն` նախկին և ներկայիս պլատֆորմների տարբերությունը շատ է լինելու։

 

 

Ինչպես ցույց են տալիս փորձերը կենսաչափական նման լուծումները լավ են աշխատում միայն   iPhone–ների դեպքում, չնայած Android որոշ արտադրողներ փորձում են կրկնօրինակել այն։