Google Chrome-ը փոփոխել է իր դիզայնը

Google Chrome-ը փոփոխել է իր դիզայնը

Google-ը իր ֆիրմային բրաուզերի 10-ամյակի կապակցությամբ որոշել է ամբողջությամբ փոփոխել դիզայնը բոլոր հարթակների համար:  Chrome–ում փոփոխվելու են այն գործառույթները, որոնց մասին ընկերությունը նախապես արդեն հայտարարել էր պաշտոնական բլոգում։

Պատուհանների դիզայնը դարձել է ավելի «հարթ», իսկ կողային հատվածների տարբերանշանները կլորավուն տեսք են ձեռք բերել։

Ֆունկցիոնալ փոփոխություններ են եղել նաև բրաուզերի անվտանգության համակարգում։ Այժմ բրաուզերը ինքը կառաջարկի հավաստի գաղտնաբառ կայքերում գրանցվելիս, կորոշի պահպանել այն, թե ոչ։ Իսկ, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան այն կպահպանի Google–ի հաշվում։

Թեգեր: Chrome, Google, Google Chrome