Google Play-ում կեղծ Viber է հայտնվել. զգուշացեք տվյալների արտահոսքից

Google Play-ում կեղծ Viber է հայտնվել. զգուշացեք տվյալների արտահոսքից

Google Play պաշտոնական օնլայն խանութում կեղծ Viber է հայտնվել, որն օգտատերերից տվյալներ է գողանում:

Կեղծ մեսինջերի ներբեռնումների քանակն արդեն հասել է 500 մլն-ի, որը, բնականաբար, կեղծ ցուցանիշ է: Ի դեպ՝ հավելվածը նաև իբրև թե ընբդգրկված է խմբագրի ընտրանում:

Ներբեռնումից հետո հավելվածը արտոնություններ ստանալու հարցում է ուղարկում: Չկասկածելով, որ սա կարող է կեղծ հավելված լինել՝ օգտատերերը թույլատրում են և սկսվում է տվյալների արտահոսքի գործընթացը:

Կեղծ մեսինջերը հասանելիություն է ստանում զանգերին, հաղորդագրություններին, հեռախոսագրքում պահպանվող կոնտակտային տվյալներին և այլն: Viber-ում արդեն տեղյակ են կեղծ կրկնօրինակի գոյության մասին: Օգտատերերին հորդորում են հավելված բեռնել միայն  պաշտոնական հավելվածը Google Play-ից և լինել ուշադիր: