WhatsApp-ում վերջապես բոլորին հասանելի է դարձել Telegram-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը: Այժմ բոլոր օգտատերերը հնարավորություն ունեն հատուկ ալիքներ ստեղծել: Գործառույթը նախատեսված է տեղեկատվությունը արագ տարածելու ու տեղ հասցնելու համար:
Ներկայումս նորույթը դեռ կազմավորման փուլում է և ալիքին կարող է բաժանորդագրվել միայն 256 մարդ: Այն հետագայում կավելանա: