Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 6)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

One Tomato 

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի ձեզ հստակ պատկերացնել` ինչ եք ուզում և ինչպես հասնել նպատակներին։ Այստեղ հնարավորություն կա ընտրել 14 ոլորտներից նաև ավելացնել սեփականները։ Ընտրեք ձեր անելիքն ու վերջ, 25 րոպեների ընթացքում կատարեք աշխատանքը։ Եթե ժամանակը սպառվի և աշխատանքը դեռ կատարված չլինի, ապա հավելվածն անպայման կհիշեցնի ձեզ դրա մասին։

A Parcel of Courage book for kids with puzzles

Գինը` 2.99$ – անվճար

Ընտանեկան խաղ է, որըհնարավորություն կտա երեխաների հետ վայելել արկածային հետաքրքիր պատմությունը։ Խաղի ընթացքում երեք եղբայրները պետք է օգնեն իրենց տատիկին։ Խաղն ունի նաև ինտերակտիվ մաս։

Tile Rider 

Գինը` 3.99$ – անվճար

Պետք է փազլերը դասավորեք այնպես, որ կարողանաք հասնել վերջնակետին։ Խաղն իր մեջ պարունակում է տարբեր բարդության 35 աշխարհներ։

Թեգեր: App Store, Apple, iOS, ios free app