Գերբարակ MacBook–ը կթողարկվի այս տարի

Գերբարակ MacBook–ը կթողարկվի այս տարի

Բացի նոր iPhone և iPad Pro–ներից  Apple–ի շատ երկրպագուներ սպասում են նոր  MacBook–երի թողարկմանը։ Ըստ վերլուծաբանների նորույթի շնորհանդեսին քիչ ժամանակ է մնացել։ Ամենայն հավանականությամբ այն կներկայացվի արդեն սեպտեմբերի 12–ին։ 

2018–ին  Intel–ը ներկայացրել է արդեն սեփական արտադրության Whiskey Lake պրոցեսորները։

Սրան զուգահեռ IFA 2018–ին ներկայացվեցին նաև գերբարակ նոութբուքերի շարք, որոնք աշխատում են Intel–ի արտադրության չիպերով։ Շուտով նմանատիպ նոութբուքեր կթողարկի նաև Apple–ը։ Սակայն, դեռ հայտնի չէ, թե որ նոութբուքի մասին է խոսքը։ Ըստ նկարագրության, հավանական է, որ խոսքը 12 դյույմանոց MacBook–երի մասին է։ Շատ մասնագետներ էլ կարծում են, որ խոսքը MacBook Air մասինէ է, որը բարակ նոութբուքերի շարքում։ Հնարավոր է` այս տարվա երկու գաջեթներն էլ ստանան  Intel Whiskey Lake պրոցեսորներ։

Թեգեր: Apple, Intel, MacBook, MacBook Pro