Պլաստմասը կդառնա մեքենայի վառելանյութ

Պլաստմասը կդառնա մեքենայի վառելանյութ

Բրիտանացի գիտնականները որոշել են վառելանյութի նոր տեսակ ստեղծել, որի հիմքում պլաստմասն է լինելու։

Սուոնսի համալսարանի գիտնականներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ Մանրացված պլաստմասին ֆոտոկատալիզատոր են ավելացնում, որը օգնում է հավաքել արևի էներգիան։ Վերջինիս փոխակերպման արդյունքում ստացվում է  ջրածին, այնուհետև` վառելանյութ։

Պլաստմասի վերամշակման ամենաբարդ մասը դրա բաղադրությունն է` դրա մեծ մասի բաղադրության հիմնական տարրը պլոիէթիլենային թերաֆթալաթն է։ Մի տոննա պլաստմաս մշակելու վրա ծախսվում է 4000 դոլար։

Ստացված գազը կարելի է օգտագործել ժամանակակից մեքենաների համար։

 

Թեգեր: auto, car, new tech