Google–ը կսկսի նվերներ մատուցել Google Play–ում ակտիվ օգտատերերին

Google–ը որոշել է պարգևատրել իր օգտատերերին Google Play–ից գնումներ կատարելու համար։ Ընդ որում, այն նախատեսել է «մեդալներ» ամեն 90 ցենց առևտրի համար։ Ինչքան շատ մեդալներ հավաքի օգտատերն, այնքան ավելի բարձր կարգավիճակ ձեռք կբերի օնլայն խանութում։ Ըստ Google–ի օգտատերերը բաժանվելու են մի քանի խմբի` բրոնզե, արծաթե, ոսկե, պլատինե և ադամանդե օգտատեր։ Ամեն կարգավիճակ կունենա իր առավելությունները։

CashBack  Google Play–ում

Google–ը դեռ չի հրապարակել, թե երբ կներդնի այս գործառույթը, ինչպես նաև չի պատմում առանձնահատկությունների և ընձեռած հնարավորությունների մասին։ Այս քայլով Google–ը որոշել է ակտիվացնել Google Play–ը։