Huawei–ը ներկայացրել է Honor 8X և 8X Max հսկայական սմարթֆոնները

Huawei–ը ներկայացրել է Honor 8X և 8X Max հսկայական սմարթֆոնները

Huawei ընկերությունը ներկայացրել է երկար սպասված  Honor 8X և   8X Max  սմարթֆոնները։ Սրանքհատկապես դուր կգան մեծ էկրանների սիրահարներին։ Նորույթներն իրապես զարմացնում են դիսփլեյի չափերով, իսկ մոդելներից մեկը նաև ունի գերհզոր ու ժամանակակից մարտկոց։

Honor 8X. սովորական էկրան, բայց հզոր տեսախցիկներ

Honor 8X–ն ունի 6,5 դյույմանոց էկրան, հագեցած է ֆիրմային  HiSilicon Kirin 710 պրոցեսորով։ Հասանելի է  4/64, 6/64 և  6/128 գբ տարբերակներով։

Գաջեթի կողային հատվածում կա  sim և MicroSD քարտերի անցքեր։ Հիմնական տեսախցիկը 20 մպ է, իսկ սելֆիի համար նախատեսվածը` 8։

 

Honor 8X Max. գրեթե պլանշետ

Honor 8X Max–ը ստացել է 7,2 դյույմանոց էկրան, որն ի դեպ մի քանի տարի առաջ ավելի հատկանշական էր պլանշետներին։ Եվ զարմանալի չէ, որ մոդելում օգտագործել են պլանշետի համար նախատեսված պրոցեսոր։

Մոդելի հիշողության ծավալը 4/64 և 6/128 գբ է, իսկ որպես պրոցեսոր օգտագորխվել է  Snapdragon 636 մոդելը։ Իսկ 6/64 գբ տարբերակը ստացել է  Snapdragon 660 պրոցեսոր։  Հիմնական տեախցիկը 16 մպ հզորություն ունի, իսկ դիմայինը` 8։

Գինն ու վաճառքի մեկնարկը

Honor 8X  մոդելների համար կարելի է նախնական պատվերներ անել արդեն այսօր, այն օգտատերերին կհասնի սեպտեմբերի 11–ից սկսած։

4/64 գբ տարբերակը կարժենա 186 եվրո, 200 եվրո`   6/64 գբ–ի համար, իսկ 240 եվրո 6/128 գբ–ի համար։

Honor 8X Max–ի նախնական պատվերներն էլ կարելի է կատարել հիմիկվանից, բայց այն օգտատերերին հասանելի կլինի հոկտեմբերից։  4/64 գբ տարբերակը կարժենա 190 եվրո,  230 եվրո`  4/128 գբ–ն։

Թեգեր: Honor 8x, Honor 8x max, Huawei