Vivo–նէկրանում տեղակայված մատնահետքի սքաներով սմարթֆոն է թողարկել

Vivo -ն հայտարարել է իր նոր  V11 սմարթֆոնի թողարկման մասին։  Նորույթը էկրանի վերին հատվածում կաթիլի նման կտրվածք է ստացել, որտեղ տեղադրված է դիմային տեսախցիկը։

Ընկերությունն այս նորութը անվանել է Halo Fullview Display։ 

Vivo V11 սմարթֆոնի մյուս առանձնահատկությունը դիսփլեյում տեղակայված մատնահետքի սքաներն է։ Նոր սքաները մի փոքր ավելի դանդաղ է աշխատում, քան սովորական տարբերակը։ Բայց այն ավելի պրակտիկ է, քան սմարթֆոնի հետևի հատվածում տեղակայված սենսորը։ Գաջեթը ստացել է OLED էկրան, որը գրեթե անշրջանակ է։

V11–ը թողարկվել է երկու գունային լուծումով`  «աստղային գիշեր » և «մշուշոտ համաձուլվածք»։ Բացասական կողմերից պլսատմասայե կորպուսն է, որը սմարթֆոնին էժանագին տեսք է հաղորդումԼ

Vivo V11–ի տեխնիկական բնութագիրը

  • Պրոցեսորը Snapdragon 660
  • 6.41 դյույմ Super AMOLED էկրան
  • 6գբ օզու
  • 128գբ ներքին հիշողություն
  • 25 մպ  սելֆի տեսախցիկ
  • 12+ 5 մպ երկակի հիմնական տեսախցիկ
  •  Android 8.1 բազայով  Funtouch OS 4.5 օպերացիոն համակարգ
  • Micro-USB–ի միջոցով արագ լիցքավորում

Սմարթֆոնների առաջին խմբաքանակը հայտնվելու է Թայլանդում և Հնդկաստանում։ Իսկ գնի մասին տեղեկություն դեռ չկա։