Instagram–ը սովորեցնում է ծնողներին հետևել երեխաների համացանցային կյանքին

Instagram–ը նորույթներ ունի ծնողների համար։ Սոցցանցը հրապարակել է ծնողների համար ուղեցույց։

«Այս ուղեցույցում  ուշադրությունը կենտրոնացված է երեք ուղղությամբ` ինչպես կարգավորել գաղտնիությունը, շրջակա միջավայրի հետ շփումներ և ինչպես կառավարել ժամանակը։ Ուղեցույցում ներկայացված են սոցցանցում աշխատելու գործառույթներն ու դրանցից օգտվելու ձևերը»։

Ուղեցույցը ներկայացված է Instagram-Press էջում։