Startup բում Global AM–ում

Startup բում Global AM–ում

Ստարտափներով և ՏՏ ոլորտով հետաքրքրված 36 եվրոպացի երիտասարդներ այս շաբաթ Հայաստանում են։ Իսպանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից և Մոնտենեգրոյից ժամանած ստարտափերներն սեպտեմբերի 7-ին,  հյուրընկալվել էին GlobalAМ ՀԿ-ի գրասենյակում։ GlobalAМ-ը կապող օղակ է ստարտափների, հմուտ մասնագետների և ներդրողների միջև, որը ներգրավում է անհրաժեշտ բոլոր միջոցներն աջակցելու հայկական ստարտափներին՝ ստեղծումից մինչեւ միջազգային մրցակցային շուկայում հաստատվելը։

Միջոցառման խոսնակներն էին՝ GlobalAM-ի համահիմնադիր և  Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը և The Crowdfunding Formula հարթակի թվային մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու Ռուզաննա Փիլոսյանը։ Անգլերենով ընթացող հանդիպմանը խոսնակները պատմել են Հայաստանի ստարտափ էկոհամակարգի, քրաուդֆանդինգի, բիզնես հրեշտակների և թվային մարքեթինգի մասին, կիսվել են իրենց փորձով և պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։

GlobalAM-ի համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, կարևորելով եվրոպացի երիտասարդների հետ համագործակցության հեռանկարը, նշում է.

«Հետաքրքիր փորձի փոխանակում է՝ նրանք ծանոթանում են հայկական ստարտափ էկոհամակարգին, տեղեկանում, թե ինչ ինովացիոն լուծումներ են հայերն այսօր տալիս միջազգային շուկայում, մենք էլ ծանոթանում ենք նոր ստեղծվող ստարտափ թիմեր գաղափարների հետ։ Սիրով հյուրընկալել ենք տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, նաև հուսով ենք, որ այստեղ ձեռք բերած գիտելիքն ու նոր տեղեկատվությունը կօգտագործեն հետագա աշխատանքում»։

Ակտիվ երիտասարդներն իրենց ստարտափները զարգացնելու համար մեր երկրում ստանում են հմտություններ միջազգային «Ստարտափ Բումերանգ» խորագրով մեկշաբաթյա սեմինարի ընթացքում, որը կազմակերպել է «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ը՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։

 

 

Թեգեր: europe, Global AM, StartUp