Apple News–ում New York Times–ին, Wall Street Journal–ին և Washington Post–ին բաժանորդագրվելու հնարավորություն կավելանա

Apple-ը բանակցություններ է վարում ԱՄՆ մի քանի խոշոր լրատվական կազմակերպությունների հետ համագործակցելու վերաբերյալ։

Ամենայն հավանականությամբ խնձորային լրահոս ծառայությունից օգտվողները շուտով հմարավորություն կունենան բաժանորդագրվել ու կարդալ  New York Times, Wall Street Journal և Washington Post պարբերականների հոդվածները։  Նման ձևով ընկերությունը ցանկանում է հետաքրքիր դարձենլ իր լրատվական կոնտենտը և ավելի մեծ թվով բաժանորդագրություններ ձեռք բերել։

Այս բաժինները ընդգրկվելու են Texture  ծառայության մեջ, որն իրենից ամսագրերի, պարբերականների հավաքածու է  ներկայացնում` հասանելի ամսեկան 10 դոլար վճարի դիմաց։