Pixel 3 և Pixel 3XL սմարթֆոնները կներկայացվեն հաջորդ շաբաթ

Pixel 3 և Pixel 3XL սմարթֆոնները կներկայացվեն հաջորդ շաբաթ

Google–ը հայտարարել է, որ պատրաստվում է իր Pixel շարքի երրորդ սերնդի սմարթֆոնները կներկայացնի արդեն հաջորդ շաբաթ։

Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 9–ին և կհեռարձակվի Youtube–ի ընկերության պաշտոնական ալիքում։ Շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն Google Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնները։ Ընկերությունը նախատեսում է նաև օգտատերերի դատին հանձնել խելացի բարձրախոսները, Google PielBook 2–ը և մի շարք այլ նորույթներ։