Ի՞նչ գիտենք մենք iPhone-ների մասին շնորհանդեսից մեկ օր առաջ

Ի՞նչ գիտենք մենք iPhone-ների մասին շնորհանդեսից մեկ օր առաջ

Ինչքան մոտենում է Apple-ի շնորհանդեսի օրը, այնքան ավելի շատ տեղեկատվություն է համացանցում հասանելի դառնում ապագա գաջեթների մասին: Համացանցում հրապարակվել են iPhone-ի անունները, արտաքին տեսքի տվյալները և որոշ տեխնիկական բնութագրիչներ: Հիշեցնենք, որ շնորհանդեսը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 12-ին:

Արդեն հստակ գիտենք՝ Apple-ը կթողարկի երեք նոր  iPhone՝ 5.8, 6.5 և 6.1 դյույմ էկրանների տրամաչափերով: Առաջին երկուսը կոչվելու են iPhone XS և XS Plus, իսկ երրորդը` iPhone XC: Հնարավոր է վերջինս թողարկվի մի քանի գունային լուծումներով, ինչպես դա տեղի ունեցավ iPhone 5C-ի դեպքում:

Հայտնի է նաև դրանց գինը՝  iPhone XS-ը կարժենա 1064 դոլար,  XS Plus մոդելը՝  1206 դոլար, XC՝ 851 դոլար:

Դրանք վաճառքի համար հասանելի կլինեն սեպտեմբերի 21-ից: