10 կանաչ բիզնես գաղափարներից ընտրված լավագույն 3-ը Շոտլանդիայում կմասնակցեն միջազգային եզրափակչին

Ս.թ.-ի սեպտեմբերի 12-ին տեղի կունենա է ClimateLaunchpad Հայաստան 2018 «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի: ClimateLaunchpad-ը աշխարհում մաքուր և կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որն իրականացվում է ավելի քան 40 երկրներում:  Մրցույթին մասնակցում են կլիմայի փոփոխություններին և մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը: Հայաստանում այն իրականացվում է Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կողմից ստեղծված՝ Climate KIC կրթական-նորարարական համայնքի ClimateLaunchpad ծրագրի և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

Այս տարի ազգային եզրափակիչ մրցույթին մասնակցում է 10 թիմ, որոնք ժյուրիին ներկայացնելու են իրենց ստարտափ բիզնես գաղափարները։ Յուրաքանչյուր թիմին տրվելու է 5 րոպե՝ ներկայացնելու ծրագիրը, այնուհետև 3 րոպե՝ ժյուրիի հարցերին պատասխանելու համար։

Ժյուրիի անդամներն են՝

  • Վահան Շաքարյան, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն
  • Լիանա Ղահրամանյան, ՀՀ Բնապահպանության նախարարություն
  • Արթուր Վարդերեսյան, «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» ՀԿ
  • Հռիփսիմե Մկրտչյան, «Էկո աղբ» ՀԿ, «Թուղթը աղբ չէ» նախաձեռնության համակարգող
  • Տիգրան Կարապետյան, «Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերություն:

Ազգային եզրափակչի ընթացքում ընտրված երեք լավագույն թիմերը կմասնակցեն նոյեմբերի 1-ից 2-ը Էդինբուրգում (Շոտլանդիա) կայանալիք մեծ եզրափակչին: Մեծ եզրափակիչ փուլի լավագույն երեք  ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար €10,000, €5,000 և €2,500 ներդրումներ:

Մրցույթը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 12ին, ժամը 10:00-ին՝ Էրեբունի բիզնես կենտրոնի Ուրարտու սրահում (հասցե՝ 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան փողոց, 26/1 շենք, 9-րդ հարկ):  Հաղթողների պարգևատրման արարողություն՝ 13:00-13:45:  Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է: