iPhone XC -ը կթողարկվի 5 գույնով

նոր  iPhone-ներն արդեն կներկայացվեն մի քանի ժամից, իսկ տգեղեկատվության արտահոսքը դեռ չի դադարում:

Այս անգամ ինսայդերները հայտնել են, որ iPhone XC մոդելները կթողարկվեն 5 գունային լուծումներով: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ համացանցում ինսայդերները հրապարակել են SIM քարտերի համար նախատեսված արկղիկները: Դրանք 5 տարբեր գույն ունեն:

Ամենայն հավանականությամբ նոր գաջեթները կլինեն արծաթագույն, սև, շականակագույն, կարմիր և կապույտ:

Հիշեցնենք, որ 2013-ին Apple-ը թողարկեց  iPhone 5c-ն, որն ուներ 5 տարբեր գույնի կորպուս: Սա առաջին  և դեռևս վերջին մոդելն էր, որ ունեցավ գունային բազմազանություն: