Ինչպե՞ս Gmail-ում միացնել ինքնաոչնչացվող նամակների գործառույթը

Ինչպե՞ս Gmail-ում միացնել ինքնաոչնչացվող նամակների գործառույթը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնել է՝ ինչպես Gmail-ում միացնել  նամակների ինքնաոչնչացման գործառույթը: Այն բավական հեշտ է:

Գործառույթը ակտիվացնելու համար պետք է ուղղակի սեղմել էկրանի ներքևի հատվածում հայտնված կողպեքի նշանի վրա: Այսպիսով կարելի կլինի նշել շամանակահատված նամակի համար, թե որքան եք նախատեսել պահպանել տվյալ նամակը:

Օգտատերերի նամակագրության գաղտնիությունը ապահովելու համար Google-ը նաև առաջարկում է արգելք դնել նամակները վերաուղարկելու  հարցում:

Այս ամենից բացի Gmail-ը հնարավորություն է տալիս մոբայլ սարքերով խմբագրել արդեն ուղարկված նամակները ու նույնիսկ ջնջել ողջ պարունակությունը

Թեգեր: Gmail, self delete