Ինչքա՞ն iPhone է վաճառել Apple-ը մեկ տարվա ընթացքում

Ինչքա՞ն iPhone է վաճառել Apple-ը մեկ տարվա ընթացքում

Մասնագետները ներկայացրել են Apple սմարթֆոնների վաճառքի վիճակագրություն, որը հիմմնականում վերաբերում է iPhone X-ին:

Նախորդ տարվա առաջատար iPhone X-ի վաճառքը 2018թ․ օգոստոսի վերջին կազմել է 63 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում:

Սրան հասնելու համար պահանջվել է  ավելի քիչ քան 1 տարին, ընդամենը՝ 10 ամիս։ Համեմատության համար ասենք, որ 2014թ․ թողարկված iPhone 6-ին այս ցուցանիշներին  հասնելու համար պահանջվել է կես տարի։ Առաջին 10 ամիսների ընթացքում iPhone 6-ի վաճառքը 30 միլիոնով ավել է եղել, քան iPhone X-ինը։

Այնուամենայնիվ, iPhone X-ը առաջին 10 ամիսների ընթացքում Apple-ին բերել է նույնքան եկամուտ, որքան iPhone 6-ը՝ 62 միլիարդ դոլար։

Թեգեր: Apple, iPhone X